четверг, 4 апреля 2013 г.

Ապրիլի 3 Ղազարոս Աղայան


(Հատվածները Ղազարոս Աղայանի  «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» հեքիաթից  են):
1. «Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհըափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ մի վերացական
բան չկար, ամենայն ինչ տեսանելի և շոշափելի էր։
Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։Պատահել է, որ աղջկերքն իլիկ մտնելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Հնարավորինս մանրամասն ներկայացրեք խնդրեմ ձեր աշխարհի մութ ու լույս կողմերը:-Իմ աշխարհում  տիրում է երբեմն մութ երբեմն լույս օրեր դրանք գալիս են աշխարհից,շրջապատից բայց ամենակարևորը դա գալիս է քեզանից:Դու պետք է այդ մութ կողմը դարձնես լույս որպեսզի կյանքը հեշտ կարողանաս հաղթահարել բայց այնուամենայնիվ ես ուենմ մթագնած մութ կողմեր որոնք փորձում եմ դեն նետել իմ աշխարհի մութ կողմը հայտնվում է այն ժամանակ երբ ես տխուր եմ կամ ինչ որ բանից նեղել եմ իսկ լույս կողմերը հայտնվում են այն ժամանակ երբ բոլորը ուրախ են շուրջս կարծես թե ուրախություն է տիրում բայց կարևորը լույս կողմը միշտ ունենալն է քո մեջ:
2.  «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

Ի՞նչ եք կարծում, մարդիկ ի՞նչ պետք է  անեն, որպեսզի այդ սանդուղքն առաջվա նման կարողանան տեսնել:-Պետք  է ուղակի միշտ առաջ նաել դեպի լույսը գնալ որպեսզի կարողանան դուրս գան մթից և նայել դեպի լույսը ինչը դժվար է ստացվում բոլորի մոտ:Ուղակի պետք է մի փոքր հաղթհարել դժվարությունները և նյել դեպի լույսը որը դանում է մեզ փոխաբերական սանդուխքի մոտ:

Комментариев нет:

Отправить комментарий