1 Բազմած լուսնի նուրբ շողերին, 2 — Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Հովի թևին՝ թըռչելով՝ Չըքնաղագեղ ոգիներ,
Փերիները սարի գըլխին Եկե՜ք, ջահել սիրահարի
Հավաքվեցին գիշերով։ Սերը ողբանք վաղամեռ։
3 Օխտն աղբյուրից ջուր է առել 4 Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Կույս սափորով, լուռ ու մունջ, Խընդիրք արել աստղերին,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել, Փափագ սըրտով խընդիրք արել՝
Կապել սիրո ծաղկեփունջ։ Բարի ժըպտան իր սերին...
5 Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ, 6 Ու նըրանց հետ՝ ցող-արցունքով
Ափսո՜ս իգիթ քու յարին. Լըցված սըրտերն ու աչեր՝
Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ, Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Ափսո՜ս էդ ծով աչքերին...։ Հառաչեցին էն գիշեր։
7 Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ, 8 — Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Վո՜ւշ քու սերին, քու յարին... Չըքնաղագեղ ոգիներ...
Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ, Ու փերիներն էսպես տըխուր
Վո՜ւշ քու սիրած սարերին... Երգում էին ողջ գիշեր։
9 Կանչում էին հըրաշալի 10 Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Հընչյուններով դյութական, Մըտան կաղնին հաստաբուն,
Ու հենց շողաց ցոլքն արևի՝ Ու լեռնային վըտակների
Անտես, անհետ չըքացան։ Ալիքները պաղպաջուն։
հղումը` http://armenian-poetry.blogspot.com/2010/04/blog-post_29.html
Комментариев нет:
Отправить комментарий