воскресенье, 24 февраля 2013 г.

Խորհրդավոր ընթրիք (Լեոնարդո դա Վինչի)

 Լեոնարդոն սկզբում որոշեց տալ շարժումով լեցուն մի տեսարան: Ցանկանում էր Հուդային միայնակ հակառակ կանգնեցնել սեղանին, մյուս առաքյալներին և Քրիստոսին: Հետո ցանկանում էր լուսապսակներ դնել բոլոր առաքյալների գլխներին, բացի Հուդայից: Բայց վերջում հակվեց դեպի ավելի հանգիստ տարբերակը: Լեոնարդոյի նախորդների համար «Խորհրդավոր ընթրիքը» բազմիցս խոշոր, մոնումենտալ որմնանկարների սյուժե է ծառայել:


 Այդ թեմայով նկարել են ՋոտտոնԿաստանյոնԳիրլանդայոն: Լեոնարդոն, անկասկած, ծանոթ էր նրանց նկարներին: Բայց ոչ նրանք, ոչ էլ ընդհանրապես իտալական նկարիչների որևէ գործ նրան էական նշանակություն ունեցող հենակետ չտվեց: Նրա նկարն ամբողջովին նոր էր և ամբողջովին իրեն էր պատկանում: Նրա ստեղծագործության մեջ դա գագաթ էր, իսկ իտալական նկարչության զարգացման մեջ` ամենակարևորահույն փուլերից մեկը: Իզու չէ, որ «Խորհրդավոր ընթրիքից» հետո Լեոնարդոյի փառքը, որպես նկարչի, թնդում էր ամբողջ Իտալիայում: Այն բոլորը, ինչ խաղաղ միայնության մեջ խորհել էր Լեոնարդոն, իր արտացոլումը գտավ այդ նկարում: Այն բոլորը, ինչ նախկինում նկարել էր, դրա մեջ գտավ իր ավարտվածությունը: Խնդիրները, որոնք ինքնամոռաց աշխատանքի ընթացքում նա դրել էր իր առջև, շատ բազմազան էին: Նա նոր կոմպոզիցիոն բանաձևեր էր որոնում, աշխատում էր կոլորիստական խնդիրների ու նրբագույն լուսաստվերի, խաղի լուծման վրա, ձգտում էր տալ այնպիսի կերպարներ, շարժումներ ու դեմքեր, որոնք բացահայտեցին մարդու ներաշխարհը: Թեման բավականին ավանդական էր սեղանատան համար, չնայած Լեոնարդոյի նկարելու ժամանակ այն դեռևս սեղանատուն չէր: Լեոնարդոյի նկարում պատկերված է այն պահը, երբ Հիսուս Քրիստոսն առաքյալների հետ ընթրիքի ժամանակ ասում է, որ նրանցից մեկը իրեն կմատնի: Ուսուցչի խոսքերը վիթխարի տպավորություն են գործում, և 12 առաքյալներից ամեն մեկն ըստ իր բնավորության է արձագանքում, տարբեր աստիճանների բարկությամբ ու զարմանքով: Առաքյալների դեմքերը հստակորեն որոշվել են, երբ XIX դարում գտնվել է Լեոնարդո դա Վինչիի ձեռագիրը: Ֆիգուրները դինամիկ են, լի շարժումով, բայց այդ շարժումը զուսպ է, ավելի ներքին է, քան արտաքին: Դիտողը դա զգում է առաջին իսկ հայացքից, բայց երբ խորանում է իր տպավորության մեջ, զարմանքով նկատում է, որ նկարիչը այդ էֆեկտին բացառիկ ժլատ միջոցներով է հասել: Տեսարանում չկա իրարանցում, չկա ոչ մի չափազանցված կեցվածք, չկան ճչալու պատրաստ բաց բերաններ, չռված աչքեր, վեր բարձրացած ձեռքեր: Բայց շարժումը շատ-շատ է: Այդ տպավորությանը Լեոնարդոն հասել է նկարի կոմպոզիցիայով: Խոր սենյակը լուսավորված է առջևից, դիտողի կողմից: Երկար ու նեղ սեղան` վրան ամանեղեն: 

Комментариев нет:

Отправить комментарий