среда, 6 февраля 2013 г.

վախի հաղթահարում (առակ Պաուլո Կոեիլոյից)



Հիվանդը բժշկին ասաց.
-Բժիշկ, ինձ ղեկավարում է վախը, այն խլել է իմ ուրախությունը:
-Այստեղ, իմ աշխատասենյակում մի մուկ կա, որը կրծում է իմ գրքերը,- ասաց բժիշկը: Եթե ես վախեցնեմ մկանը, այն կթաքնվի ինձնից` իմ կյանքը վերածելով որսի ետևից ընկնողի:



Դրա փոխարեն ես իմ լավագույն գրքերը տեղափոխել եմ ապահով մի տեղ` թույլ տալով մկանը կրծել մնացածը: Այսպիսով, մուկը մնում է ընդամենը մուկ, այլ ոչ թե հրեշ:
Ուշադիր եղեք ընդամենը մի քանի բաների նկատմամբ` ձեր վախը կենտրոնացնելով միայն դրանց վրա: Այդ դեպքում, կարևոր հարցեր լուծելիս, դուք  կխիզախեք:
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
նկարը նույնպես

Комментариев нет:

Отправить комментарий